Վլադիմիր Ենգիբարյանի անվան հուշամրցաշարը կանցկացվի մյուս տարվանից![]() 4 փետրվարի 2013 - 12:48 AMT PanARMENIAN.Net - ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ Երևանում անցկացվող բռնցքամարտի միջազգային ավանդական մրցաշարը, որը կրում է իր անունը, այսուհետ նվիրվելու է Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի և ԽՍՀՄ-ի եռակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի հիշատակին: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը նշեց, որ այս տարի մրցաշարը չի կայանալու: Պատճառն այն է, որ 2013 թվականի Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը կայանալու է ապրիլի 30-ից մինչև մայիսի 9-ը Մինսկում, իսկ երևանյան մրցաշարը սովորաբար անցկացվում է գարնանը` մարտ կամ ապրիլ ամիսներին: «Մեր մրցաշարը A կարգի է, և առնվազն 19 երկրների բռնցքամարտիկներ պետք է մասնակցեն: Մինչդեռ Եվրոպայի առաջնության հետ կապված նրանց մարզումային ծրագրերում փոփոխություններ են կատարվել, և մասնակիցների թվի կրճատում կլինի, ինչը բացասաբար կանդրադառնա մեր մրցաշարի վրա»,- ասաց Գաբրիելյանը: Նա ընդգծեց, որ հնարավոր է փոխվի մրցաշարի անցկացման ժամկետը և այն կայանա աշնանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |