Երևանի 750 կանգառներից էլեկտրոնային չվացուցակ կունենա միայն 100-ը

Երևանի  750 կանգառներից էլեկտրոնային չվացուցակ կունենա միայն 100-ը

PanARMENIAN.Net - Երևանի 750 կանգառներից էլեկտրոնային չվացուցակ կունենա միայն 100-ը: Դրանք կտեղադրվեն մինչև 2013 թ-ի հունիս ամիսը և միայն մարդաշատ կանգառներում:

Առայժմ Երևանում չվացուցակներ տեղադրված են միայն Մաշտոց- Ամիրյան փողոցների խաչմերուկի կանգառում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանն ասաց, որ բացվելու է կայք՝ երթուղիների տեղեկատվությունը իրական ժամանակում ներկայացնելու համար: «Առայժմ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, բայց թե երբ կբացվի կայքը, դեռ պարզ չէ»,-ասաց նա:

Բացի այդ, երթուղին սպասարկող ընկերություններին տրամադրվելու է տեղեկատվական վերլուծական համակարգ՝ երթուղիների կատարումը վերահսկելու նպատակով:

Նշենք, որ էլեկտրոնային չվացուցակների միջոցով ուղևորները հնարավորություն կունենան տեղեկանալու ավտոբուսի ժամանմանը մնացած րոպեների վերաբերյալ, չվացուցակում առկա քարտեզի միջոցով կտեղեկանան երթուղու ուղեգծի վերաբերյալ, ինչպես նաև կտեսնեն ավտոբուսի դիրքը այդ պահին:

Իսկ քարտեզը կօգնի մայրաքաղաքի հյուրերին ծանոթանալ կանգառի հարակից տարածքում գտնվող օբյեկտների ` հյուրանոց, թատրոն, բանկ, դեղատուն և այլնի մասին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---