ԼՂՀ Քարին տակ գյուղի դպրոցի պատերի կեսը հողի տակ է, իսկ հատակը խոնավությունից փտում է![]() 4 փետրվարի 2013 - 21:32 AMT PanARMENIAN.Net - Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի դպրոցի ներկայիս մեկհարկանի շենքում հազիվ է տեղավորում 14 դասարանը: Դպրոցի տնօրեն Արամայիս Հովհաննիսյանի հաստմամբ, ստիպված են եղել շենքի ծայրամասային փոքրիկ սենյակները և լաբորատորիաները դասարաններ դարձնել: Տնօրենի կարծիքով՝ 106 աաշակերտ ունեցող դպրոցում հնարավոր չէ համապատասխան կրթությունն ու դաստիարակությունը նման շենքային պայմաններում կազմակերպել: Վերջին տարիներին դպրոցը մի քանի անգամ կապիտալ և ընթացիկ վերանորգման է ենթարկվել, ինչն, Ա.Հովհաննիսյանի խոսքով, ապարդյուն է: «Դա միևնույնն է, ինչ փորձես տարեց կնոջը կոսմետիկայի միջոցով դարձնել 25 -ամյա օրիորդ: Հաջողության դեպքում էլ, առաջին իսկ անձրևից հետո, կոսմետիկան կմաքրվի և օրիորդից ոչինչ չի մնա: Մեր դպրոցի շենքը այդ պառավի կարգավիճակում է հիմա»,-Karabakh-open.info-ի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրենը: Վերջին 20 տարիների ընթացքում տարբեր մակարդակի իշխանավորների հետ քննարկվել է հերոսական անցյալ ունեցող Քարին տակի դպրոցի շենքի հարցը, սակայն մինչ օրս, ինչպես վստահեցնում է տնօրենը, այդ քննարկումներն այդպես էլ գործի չեն վերածվել: Դպրոցի շենքը ֆիզիկապես և բարոյապես վաղուց է մաշվել: «Շենքն այնպես է կառուցված, որ արևի լույսից ու ջերմությունից զուրկ է: Միայն շենքի մի թևն է կարճ ժամանակով «արևի երես տեսնում», մնացած թևերում արևի շողերն ընկնում են երեկոյան ժամերին, երբ արդեն դասերն ավարտված են լինում: Բացի դրանից, դասարանների պատերի կեսը հողի տակ են և խոնավությունից հատակը փտում է»,-ասել է տնօրենը: Նա տարակուսել է՝ մի՞թե հնարավոր չէր այսքան վերանորոգումների գումարը ի մի բերել և նոր շենք կառուցել: Նա համոզված է, որ դա այնքան էլ մեծ ծախսերի հետ կապված չի, քանի որ շինանյութի մի մասը ներկայիս շենքից կվերցնեն, իսկ հարթեցված տարածքն էլ արդեն կա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |