Հայաստան- Լյուքսեմբուրգ. Թիմերը միմյանց հետ մրցելու են առաջին անգամ![]() 5 փետրվարի 2013 - 09:19 AMT PanARMENIAN.Net - Այսօր երեկոյան Երևանի ժամանակով 22:45-ին կմեկնարկի Հայաստան- Լյուքսեմբուրգ ընկերական հանդիպումը: Չնայած այս ֆուտբոլային խաղը Հայաստանում չի ցուցադրվի, այդուամենայնիվ, ինչպես և հավաքականի ցանկացած հանդիպում, այս մեկը ևս սպասելի է երկրպագուների կողմից: Սա Հայաստանի և Լյուքսեմբուրգի առաջին խաղն է, մինչ այս երկու երկրների հավաքակաները ոչ ընկերական և ոչ էլ պաշտոնական հանդիպումներ չեն անցկացրել: ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանի ընտրանին զբաղեցնում է 75-րդ հորիզոնականը, այն դեպքում, երբ նրա մրցակիցը 148-րդ տեղում է: Այս փաստը, ինչպես նաև հավաքականների անցկացրած հանդիպումները, բուքմեյքերներին թույլ են տալիս ենթադրել, որ այս հանդիպումը կավարտվի հայ ֆուտբոլիստների օգտին: Անկախ արդյունքից, այս խաղում մեր մարզչական շտաբի, ինչպես նաև բոլոր ֆուտբոլասերների համար կարևոր պետք է լինի մեկ հարց. որքան հնարավոր է լավ մոտենալ Չեխիայի հետ կայանալիք ընտրական հանդիպմանը: Իսկ Չեխիայից առաջ մեր հավաքականը խնդիրներ ունի: Ինչպես նշել էր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, պետք է լուծել հենակետային կիսապաշտպանի խնդիրը: Բացի այս, չեխերի հետ չեն խաղալու հիմնական կազմի ևս չորս ֆուտբոլիստներ, այնպես որ, այս հարցը ևս պետք է լուծում ստանա: Այսպիսով, այսօր մեր հավաքականն անցկացնելու է այս տարվա առաջին հանդիպումը: Սա հնարավորություն կտա մոտավորապես պատկերացնելու, թե ինչպես կդասավորվի տարին, ինչպիսի ակնկալիքներ կարող ենք ունենալ արդեն պաշտոնական խաղերից և որ տեղում կհայտնվենք ԱԱ ընտրական փուլի ավարտից հետո: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |