ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՍՎԵՐԴԼՈՎՍԿԻ ՄԱՐԶ 9 օգոստոսի 2005 - 12:50 AMT PanARMENIAN.Net - 2005 թվականի օգոստոսի 22-24-ին Ուրալի մայրաքաղաք կայցելի Հայաստանի Արարատի մարզի պատվիրակությունը` մարզպետ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ: Հյուրերը կհանդիպեն Սվերդլովսկի մարզի կառավարության ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկեն տարածաշրջանների համագործակցության հեռանկարները: Հայերը կայցելեն նաեւ Պերվոուրալսկ: Ինչպես տեղեկացնում է Պերվոուրալսկի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, նրանք կծանոթանան քաղաքի ենթակառուցվածքին, կայցելեն «Պերվուորալսկի նոր խողոկովակների գործարան» ԲԲԸ եւ «Եվրոպա-Ասիա սահման» հուշահամալիր, տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |