Դավիթ Նալբանդյան. Ֆրանսիան գերազանց խաղացողներով շատ ուժեղ թիմ ունի![]() 5 փետրվարի 2013 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը իր կարծիքն է հայտնել Ֆրանսիայի հավաքականի մասին, որի դեմ Արգենտինայի հավաքականը պետք է խաղա Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում: «Ֆրանսիայի հետ խաղը ծանր է լինելու: Ֆրանսիան գերազանց խաղացողներով շատ ուժեղ թիմ ունի: Նրանք հաղթեցին մեզ նախորդ անգամ, բայց այն ժամանակ մենք հյուրերի դերում էինք, իսկ այժմ հանդիպումն Արգենտինայում է անցնելու: Բայց դա չի նշանակում, թե տանը մեզ համար հեշտ է լինելու», - ասել է Նալբանդյանը: Դևիսի գավաթի առաջին խաղում Արգենտինան 5:0 հաշվով հաղթել է Գերմանիայի հավաքականին, իսկ Ֆրանսիան նույն հաշվով ուժեղ է եղել Իսրայելից, հայտնում է gotennis.ru-ն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |