Ադրբեջանի զինաֆոբիան. Այս անգամ Բաքուն «աչք է դրել» վրացական զրահամեքենաների վրա![]() 5 փետրվարի 2013 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը, որը զինվում է մինչև ատամներն ու զենք ու զինամթերք է արտադրում ու գնում որտեղ միայն հնարավոր է, հավանաբար, արդեն հիվանդագին հակվածություն է զգում սպառազինության հանդեպ: Եվ հարցը՝ թե ո՞ւր է այս ամենը գնում, վաղուց արդեն անտեղի է: Հավանաբար, Բաքվում, անկախ բոլոր միջազգային նորմերից ու քվոտաներից, նպատակ են դրել բնակչության մեկ շնչին ընկնող զենքի քանակով աշխարհի առաջատարը դառնալ: Այս անգամ նրանց ուշադրության կենտրոնում Վրաստանն է հայտնվել: Ինչպես հայտնել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին «Մթելի կվիրա» պարբերականին, Ադրբեջանը Հարավային Կորեայի հետ մեկտեղ, հետաքրքրվում է վրացական ռազմատեխնիկայի որոշ տեսակներով՝ մասնավորապես «Լազիկա» և «Դիդիգորի» մարտական մեքենաներով: «Լազիկա» հետևակի մարտական մեքենան մշակվել է «Դելտա» հետազոտական կենտրոնի կողմից, առաջին անգամ ցուցարդվել է 2012թ. փետրվարի 25-ին, ունի հեռակառավարման մոդուլ: «Դիդիգորին» զրահամեքենա է, որը մշակվել է 2011թ.: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |