Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ կունենա Գյումրիում![]() 5 փետրվարի 2013 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին` ժամը 17:00-ին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) համերգային ծրագրով ելույթ կունենա Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Հանդիսատեսին կներկայացվի բազմաժանր ծրագիր` դասական ստեղծագործություններից մինչև հոլիվուդյան կինոարվեստի գլուխգործոց դարձած հանրահայտ ֆիլմերի երաժշտություն: Կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի, Դմիտրի Շոստակովիչի, Էդվարդ Միրզոյանի, Էդվարդ Գրիգի, Մոնթի Նորմանի, Ջոն Ուիլյամսի, Հանս Զիմերի, Ջեյմս Հորների, Էնիո Մորիկոնեի և Նինո Ռոտայի ստեղծագործությունները, հայտնում է նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը: Նվագախումբը հասցրել է հանդես գալ բազմաթիվ համերգներով Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Նվագախմբի ելույթները միշտ ջերմորեն են ընդունվում հանդիսատեսի կողմից, արժանանում երաժշտասեր հասարակության բարձր գնահատականին, հիացնում Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Բելգիայի, Նիդերլանդների և այլ երկրների հեղինակավոր համերգասրահների ունկնդիրներին: Նվագախումբը Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ ելույթ է ունեցել աշխարհի հանրահայտ համերգասրահներում` Opera Garnier (Փարիզ), Konzerthaus (Բեռլին), Dr. Anton Philipszaal (Հաագա), Չայկովսկու անվան համերգասրահ և Կոնսերվատորիայի Մեծ համերգասրահ (Մոսկվա), Palais des Beaux-Arts (Բրյուսել) և այլն: 2008թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ նվագախումբը ստանձնել է պետական կարգավիճակ՝ բարձր վարպետության և արդի երաժշտության տարածման համար: 2009թ-ից նվագախումբը հանդիսանում է Եվրոպայի ազգային երիտասարդական նվագախմբերի ֆեդերացիայի անդամ (EFNYO): ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |