ՄԻՆՉԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՐՋԸ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՀՈՒՆԱՍՏԱՆ, ՍԼՈՎԵՆԻԱ ԵՎ ԲԵԼԳԻԱ 1 սեպտեմբերի 2005 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Մինչեւ 2005 թվականի վերջը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է պետական այցով մեկնել Հունաստան: Այս մասին սեպտեմբերի 1-ին Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Բացի այդ, ըստ Վ.Սողոմոնյանի ներկայացրած տեղեկատվության` մինչեւ ընթացիկ տարվա վերջ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է այցելել Սլովենիա, իսկ հոկտեմբերի երկրորդ տասնօրյակին` Բելգիա: Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը տեղեկացրել է նաեւ, որ մոտ ժամանակներս հանրապետություն կայցելեն Ֆինլանդիայի եւ Լիտվայի նախագահները, ինչպես նաեւ Հնդկաստանի փոխնախագահը: Սողոմնյանի խոսքերով` ներկայումս հստակեցվում են Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինի այցի ժամկետները Հայաստան, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |