Մեղրու մաքսատանը պարսկերենով գրություններ կհայտնվեն![]() ![]() PanARMENIAN.Net - Խթանելու համար Իրանից զբոսաշրջիկների ներհոսքը Հայաստան, նախատեսվում է ճանապարհային նշանների գրառումները անել նաև պարսկերեն լեզվով: Ինչպես ասել է էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, մասնավորապես, խոսքը Մեղրու մաքսատան մասին է: Ավելին, արդեն հրատարակվել են բրոշյուրներ, ուղեցույցներ, ճանապարհային քարտեզներ, որոնցով ղեկավարվելով պարսիկ զբոսաշրջիկը կարող էճամփորդել Հայաստանում: Նույն նպատակլով ՀՀ կառավարությունը դեռ 2011թ. հունիսի 10-ին թույլատրեց ՀՀ ԿԱ առընթեր պետեկամուտների կոմիտեի պետին` «Դյութի Ֆրի Ալիանս» ընկերությանը Մեղրիի մաքսային կետում 800 քառ. մետր հողամաս հատկացնել առանց մրցույթի: Հողամասը գտնվում է Կարճևան գյուղի Մայրուղի-4 հասցեում: Կառուցապատման իրավունք ձեռքբերած անձը հողամասը վարձակալելու է 49 տարի ժամկետով, վարձավճարը հավասարեցված է լինելու կադաստրային արժեքին: «Դյութի Ֆրի Ալիանս»-ը պարտավորվում է կառուցել անմաքս առևտրի խանութ և դրա պահեստային հատվածը: Այս որոշումը պայմանավորված է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության զարգացմամբ, մարդկային հոսքերի կտրուկ ավելացմամբ: Անմաքս առևտրի կետը կնպաստի, որպեսզի Մեղրու մաքսատնով անցնող քաղաքացիները առևտուր անեն Հայաստանի տարածքում: Նշենք, որ անցած տարի Նովրուզ բայրամի օրերին Իրանից եկող զբոսաշրջիկների անկում նկատվեց, քանի որ այդ երկրում սահմանափակվել էին արժութային գործարքները դոլարի հետ միջազգային պատժամիջոցների պատճառով: Սակայն, ինչպես հավաստիացրեց Պետրոսյանը, դրանից հետո, երբ սահմանափակումները հանվեցին, պարսիկներն այնուամենայնիվ այցելեցին Հայաստան: Այս տարի զբոսաշրջիկների մեծ հոսք է սպասվում Իրանից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |