Հայաստանում գիդերի պատրաստման տարածաշրջանային կենտրոն կբացվի

Հայաստանում գիդերի պատրաստման տարածաշրջանային կենտրոն կբացվի

PanARMENIAN.Net - 2013թ. մարտին Հայաստան կայցելեն Զբոսաշրջային գիդերի ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) նախագահ Ռոզալինդ Նյուսլենդսն ու նրա տեղակալը: Ինչպես հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, հյուրերը հրավիրվել են քննարկելու համար Հայաստանում գիդերի ուսուցման ու վերապատրաստման տարածաշրջանային կենտրոն բացելու հնարավորությունը:

2012թ. Հայաստանում երկու միջազգային սեմինար է անցկացվել, ինչը լավ նախադրյալ է հանրապետությունում գիդերի պատրաստման տարածաշրջանային կենտրոն բացելու համար: «Նման կենտրոն գործում է Կիպրոսում, Հայաստանն ունի բոլոր հիմքերը նման կենտրոնի ստեղծման համար, ինչը կնպաստի նրա հեղինակության բարձրացմանը տարածաշրջանում»,-ասել է Արա Պետրոսյանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---