ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՇԱՏ ԱՄՈՒՐ Է ԿԱՆԳՆԱԾ ՈՏՔԵՐԻ ՎՐԱ 2 սեպտեմբերի 2005 - 10:39 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է: Մեզ հաջողվեց պահպանել մեր անկախությունը շատ դժվար իրավիճակներում` շրջափակման, Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազամի իրավիճակներում: Սակայն մենք հաղթեցինք, որովհետեւ գիտեինք, որ պաշտպանում ենք հայրենիքը»: Այս մասին լրագրողներին հայտարարել էԼեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը: Ընդսմին Լեռնային Ղարաբաղի պետության ղեկավարը հույս է հայտնել, որ ԼՂՀ կհաջողվի հաստատել հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ: «Մենք կառուցում ենք ժողովրդավարական պետություն, գնում ենք առաջ: Հավանաբար, կարելի էր էլ ավելին անել, սակայն, ամեն դեպքում, Լեռնային Ղարաբաղը շատ ամուր է կանգնած ոտքերի վրա, եւ, կարծում եմ, որ ապագա ունի»,- նշել է Ղուկասյանը: Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ուղղված Ադրբեջանական կողմի կոչը մեկնաբանելու խնդրանքին ԼՂՀ նախագահը պատասխանել է կատակելով. «Ես ուրախ եմ, որ Ադրբեջանում հումորի զգացումը զարգանում է», տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |