Հակառեյտնինգ` GALLUP-ի հարցումներով. առաջին եռյակում են Ղուկասյանը, Սարգսյանը և Բագրատյանը![]() 7 փետրվարի 2013 - 13:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահական ընտրություններին ընդառաջ երկու օրը մեկ հայտարարվող հարցումների տվյալներում թարմություն է մտել: GALLUP International Association-ի հայաստանյան գրասենյակը փետրվարի 2-5-ը հարցումներ է անցկացրել, որով փորձել է պարզել, թե թեկնածուներից ով ունի ամենաբարձր հակառեյտինգը: Պարզվել է` այդ թեկնածուն Անդրիաս Ղուկասյանն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կազմակերպության նախագահ Արամ Նավասարդյանը ու հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը ներկայացրեցին հերթական հարցման արդյունքները: Այսպիսով, հարցվածների 22%-ը նշել է, որ ոչ մի դեպքում չի քվեարկի Անդրիաս Ղուկասյանի օգտին, 21՝ Սերժ Սարգսյանի, 20%-ը երբեք չի քվեարկի Հրանտ Բագրատյանի, 11%-ը էպոսագետ Վարդան Սեդրակյանի, 4%-ը չի քվեարկի Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: GALLUP-ը փորձել է պարզել նաև թե քանի տոկոս ձայներ կստանան թեկնածուներից յուրաքանչյուրը: Եթե ընտրությունները լինեին այս կիրակի, ապա ընտրողների 68 տոկոսն իր ձայնը կտար ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, 24%-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, 5%-ը Պարույր Հայրիկյանին, 2%-ը Հրանտ Բագրատյանին, 0,3-ական տոկոս կստանային Վարդան Սեդրակյանն ու Արամ Հարությունյանը, իսկ Անդրիաս Ղուկասյանն ու Արման Մելիքյանը գրեթե ձայն չէին ստանա: Համադրելով այս կամ այն թեկնածուի վերաբերյալ դրական ու բացասական արձագանքները, GALLUP International Association-ի ստացել է հետևյալ տվյալները. ամենալավ արդյունքն ունի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը` 24%-ը կքվեարկի նրա օգտին, 4-ը՝ ոչ, բացասական առումով աչքի է ընկնում Հրանտ Բագրատյանը՝ 2%-ը կքվեարկի նրա օգտին, 20%-ը չի քվեարկի, այստեղ ևս ամենաբացասական ցուցանիշը Անդրիաս Ղուկասյանինն է. նրան օգտին քվեարկող գրեթե չկա և 22 %-ն էլ նշել է, որ երբեք ձայն չի տա նրան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |