Բելառուսները կորցրել են ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի բնօրինակը

Բելառուսները կորցրել են ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի բնօրինակը

PanARMENIAN.Net - Բելառուսի արխիվից կորել է ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի բնօրինակը, որով վերջ դրվեց ԽՍՀՄ գոյությանը: Ինչպես հայտնում է Associated Press-ը, կորուստը հայտնաբերել է Բելառուսի նախկին ղեկավար Ստանիսլավ Շուշկևիչը, որը հուշեր է գրում և դիմել էր արխիվ փաստաթուղթը ստանալու համար:

Տեղեկությունը հաստատել են Մինսկում գործող ԱՊՀ գործկոմում, որտեղ էլ պետք է պահվեր փաստաթուղթը:

Ըստ Շուշկևիչի, վերջին անգամ նա փաստաթուղթը տեսել է 1991թ., ստորագրման օրը, հայտնում է «Գազետա.ռու»-ն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---