«Շախտյորի» երկրպագուները Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են հունվարի լավագույն խաղացող

«Շախտյորի» երկրպագուները Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են հունվարի լավագույն խաղացող

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» երկրպագուները որոշել են հունվար ամսի ակումբի լավագույն խաղացողին: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 1676 մարդ: Ձայների առավելագույն քանակը՝ 831 (49,58%) և լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը ստացել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

184 (10,98%) երկրպագու քվեարկել է թիմի նորեկ Թայսոնի օգտին: Իսկ 149 (8,89%) ձայն է ստացել թիմի երկրորդ ավագ Ֆերնանդինյոն:

Ինտերնետ քվեարկությունից բացի հաշվի է առնվել նաև Դոնեցկի ակումբի վետերանների ու մարզական լրագրողների հեղինակավոր կարծիքը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---