Սեդա Ազնավուր. Ազնավուրների ընտանիքից ոչ ոք իսլամ չի ընդունել և չի պատրաստվում դա անել![]() ![]() PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ին Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդան Facebook-ի իր էջում հերքել է այն տեղեկությունները, թե իր քույր Կատի Ազնավուրն իսլամ է ընդունել հանուն մարոկացի Ժան Ռաշիդի հետ ամուսնության: «Ես ցանկանում եմ FB իմ բոլոր ընկերներին ասել, որ մենք Ազնավուրներս, քրիստոնյաներ ենք, ավելի ճիշտ հայ քրիստոնյաներ: Հայաստանն առաջին քրիստոնյա պետություներից է, մեր նախնիները մահվան են գնացել հանուն հավատի: Մենք շատ ենք հպարտանում, որ մեր ընտանիքը պայքարում է իր արմատները պահպանելու համար: Մենք միշտ չէ, որ հավատում ենք այն ամենին, ինչ գրվում է մեր մասին մամուլում: Ազնավուրների ընտանիքից ոչ ոքի իսլամ չի ընդունել և չի պատրաստվում դա անել: Ավելին, մեզ համար անընդունելի է մեր ժառանգության ու հավատի ժխտումը: Իմ հայրը Ave Maria-ի հեղինակն է և դա արդեն իսկ խոսուն փաստ է»,-գրել է Սեդա Ազնավուրը FB-ում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |