Ադրբեջանցի ուսանողները ոչինչ չգիտեն Ղարաբաղի մասին![]() 8 փետրվարի 2013 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի բուհերի ուսանողների մեծ մասը բավարար գիտելիքներ չունի ԼՂՀ մերձակա շրջանների մասին, որոքն կազմում են նրա անվտանգության գոտին: Այդ մասին են վկայում Խոսքի ազատության հիմնադրամի անցկացրած հարցման արդյունքները: Ադրբեջանի նյութամշակութային կորուստների մասին երիտասարդների գիտելիքների մակարդակը պարզելու նպատակով, հարցաման են ենթարկվել Բաքվի 4 համալսարանների 200 ուանողներ: Ըստ հարցման արդյունքների, մասնակիցների 56 տոկոսը լիարժեք տեղեկատվություն չունի ԼՂՀ մերձակա 7 շրջանների մասին, 40 տոկոսը համակողմանի իրազեկված է այդ մասին, իսկ մասնակիցների 4 տոկոսը խուսափել է պատասխանից: Հարցվածների մեծ մասը՝ 79 տոկոսը անգամ նվազագույն ինֆորմացիա չունի Ղարաբաղի թանգարանների ու զբոսաշրջային օբյեկտների մասին, հայտնում է «Նովոստի-Ազերբայջանը»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |