Ղազախստանն ակտիվորեն մասնակցելու է ՀՀ նախագահի ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացմանը![]() 8 փետրվարի 2013 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին Աստանայում տեղի ունեցավ ՀՀ դեսպան Վասիլի Ղազարյանի հանդիպումը ՂՀ Խորհրդարանի ստորին պալատի՝ Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ղազախական միջպետական հարաբերություններին, երկու երկրների խորհրդարանների միջև կապերի զարգացման, տնտեսական համագործակցության, Ղազախստանի ներքին կյանքում հայ համայնքի ունեցած դերին, կրթական և գիտական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: ՂՀ Մաժիլիսի նախագահը խնդրեց ՀՀ դեսպանին փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված Ղազախստան պաշտոնական այց կատարելու իր հրավերը, ինչպես նաև հավաստիացրեց, որ Ղազախստանն ակտիվ մասնակցություն է ապահովելու Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացման գործում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |