ԼՂՀ ԱԳՆ-ն հետագայու ևս կաջակցի «The HALO Trust» կազմակերպության գործունեությանը

ԼՂՀ ԱԳՆ-ն հետագայու ևս կաջակցի «The HALO Trust» կազմակերպության գործունեությանը

PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «The HALO Trust» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության ղարաբաղյան ծրագրի ղեկավար Նիք Սմարթին:

Հանդիպմանը, որը կրում էր ճանաչողական բնույթ, Նիք Սմարթը ներկայացրել է 2012 թվականին կազմակերպության կողմից կատարած աշխատանքները և 2013 թվականի անելիքները:

Կարեն Միրզոյանը երախտագիտություն է հայտնել «The HALO Trust»-ի ներկայացուցչին ԼՂՀ տարածքում մարդասիրական գործունեության համար՝ հավաստիացնելով, որ հանրապետության արտաքին գերատեսչությունը աջակցելու է կազմակերպության գործունեությանը, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---