«Ժառանգության» խոսնակը՝ Հայրիկյանի բաց նամակի մասին. Ցանկացած առաջարկ հնարավոր է քննարկել![]() 9 փետրվարի 2013 - 11:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին քարոզարշավով Գեղարքունիքի մարզում է, նրա բջջայինն անջատված է, այդ պատճառով նա չի կարող մեկնաբանել Պարույր Հայրիկյանի հայտարարությունը՝ միասնական թեկնածուով հանդես գալու վերաբերյալ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակից հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: «Ամեն դեպքում ցանկացած առաջարկ հնարավոր է քննարկել, կարծում եմ՝ Հայրիկյանի առաջարկը կքննարկվի նաև Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբում», - իր կարծիքը հայտնեց Խուրշուդյանը: Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ Հովհաննիսյանն ընդունի Հայրիկյանի առաջարկը, Խուրշուդյանը պատասխանեց, որ նայած ում թեկնածությունը կառաջարկի Պարույր Հայրիկյանը: «Ինձ համար, օրինակ, ակնհայտ է հասարակական տրամադրությունը, թե ում կուզեին մարդիկ տեսնել միասնական թեկնածուի դերում: Եթե պարոն Հայրիկյանի առաջարկը համարժեք է հասարակական տրամադրություններին, ապա ավելի հավանական է, որ նման միավորում տեղի ունենա», - եզրափակեց Խուրշուդյանը, հավելելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքն այս առաջարկի վերաբերյալ հայտնի կդառնա երեկոյան, երբ նա վերադառնա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |