ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՑՈՒՑԱԲԵՐԻ ԱՄՆ-ԻՆ

PanARMENIAN.Net - «Հայաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ԱՄՆ կառավարությանը փոթորկի հետեւանքների առումով»,- ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը կներկայացնի «Կատրինա» փոթորկից տուժածներին անհրաժետ պարագաների ցուցակները: Ինչպես նշել է նախարարը, տվյալ պահին ԱՄՆ կանխիկ գումարների խիստ կարիք ունի, եւ Հայաստանը, իր հնարավորության սահմաններում, պատրաստ է ԱՄՆ-ին տրամադրել ինչպես նյութական, այնպես էլ մասնագիտական օգնություն: Նախարարի խոսքերով` անհրաժեշտության դեպքում ԱՄՆ կուղարկվեն փրկարարների եւ բժիշկների եւ այլ մասնագետների բրիգադներ:
 Ուշագրավ
---