Հրանտ Բագրատյանը միավորվելու համար նախապայամաններ ներկայացրեց![]() ![]() PanARMENIAN.Net - Եթե նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն առաջարկում է միասնական թեկնածուով հանդես գալ, առաջին հերթին նա պետք է հանի իր թեկնածությունը: Այսօր Երևանի Էրեբունի վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն՝ անդրադառնալով Պարույր Հայրիկյանի՝ իրեն և Րաֆֆի Հովհաննիսյանին արված միավորվելու և մեկ միասնական թեկնածուով հանդես գալու կոչին: Հրանտ Բագրատյանը նաև նկատեց, որ մարդիկ հսկայական գումարներ են ծախսել քարոզարշավի վրա, և միասնական թեկնածուն պետք է փոխհատուցի այդ ծախսերը: «Այդ միավորված թեկնածուները պետք է հայտարարեն, որ նրանք չեն շնորհավորի գործող նախագահ Սերժ Սարգսյանին և որ նրանք ընդդիմություն են հանդիսանում: Սակայն թեկնածուներից մեկը վերջերս հայտարարեց, որ կշնորհավորի հաղթողին»,-ասաց Հրանտ Բագրատյանը: Թեկնածուն նաև հայտնեց, որ իրենք պատրաստ են քննարկել Հայրիկյանի առաջարկությունը, և քննարկել են այն, սակայն չեն պատրաստվում դա անել ԶԼՄ-ների միջոցով` էական արդյունքի դեռ չհասած: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |