ԱՄՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ ԼԱՅՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԿԲԱՑԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԱՌՋԵՎ 7 սեպտեմբերի 2005 - 08:43 AMT PanARMENIAN.Net - Այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը Վաշինգթոնում հանդիպել է ԱՄՆ «Sister Cities international» միջազգային կազմակերպության ղեկավարի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ ԱՄՆ քաղաքների ու մարզերի միջեւ համագործակցության զարգացման հարցեր: Կողմերը պայմանավորվածություն են ձեռքբերել 2006 թվականի գարնանը Երեւանում համատեղ միջազգային կոնֆերանս կազմակերպելու մասին, որին կմասնակցեն ԱՄՆ տարբեր տարածաշրջանների ներկայացուցիչներ եւ պատասխանատու անձինք: Կազմակերպության անդամակցության եւ միջպետական կապերի հարցերով տնօրեն Է. Քոլբրեքերի կարծիքով` տարածաշրջանային կապերի հաստատումը ԱՄՆ հետ Հայաստանի քաղաքների համար սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտների զարգացման լավ եւ հեռանկարային հնարավորություններ կտա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |