Ռոբերտ Աղասարյանը Մոսկովյան օփենում լրացրել է գրոսմայստերի նորմա11 փետրվարի 2013 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Երևանցի 19-ամյա շախմատիստ Ռոբերտ Աղասարյանը Մոսկովյան օփեն փառատոնի A մրցաշարում, չկրելով ոչ մի պարտություն և 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, լրացրել է գրոսմայստերի նորմա: Նույն մրցաշարում գրոսմայստերի նորմա է լրացրել նաև երիտասարդ շախմատիստ Նիկիտա Մատինյանը (Ռուսաստան): Նա նույնպես չի կրել ոչ մի պարտություն և վաստակել է 7 միավոր: Աղասարյանը հանդես է գալու նաև այսօր Մոսկվայում մեկնարկելիք Աերոֆլոտ մրցաշարին, որն ավարտվելու է փետրվարի 17-ին: Կայծակնային և արագ շախմատի մրցաշարերին կմասնակցեն նաև Հայաստանի 2013թ. չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Քոթանջյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովհաննես Դանիելյանը, Տիգրան Սիմոնյանը և Դավիթ Գևորգյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |