Հայտնի են հայ ըմբիշների անունները, ովքեր ելույթ կունենան Աշխարհի գավաթում![]() 12 փետրվարի 2013 - 09:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը փետրվարի 3-ից Երևանում անցկացնում է ուսումնամարզական հավաք: Հավաքը կտևի մինչև փետրվարի 16-ը, և նույն օրն էլ թիմը կմեկնի Իրան, որպեսզի մասնակցի Աշխարհի գավաթի խաղարկությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ հավաքը նորմալ է ընթանում: «Աշխարհի գավաթը կկայանա այս ամսվա 19-20-ը: Ես արդեն կողմնորոշվել եմ, թե ովքեր ելույթ կունենան այդ մրցաշարում»,- ասաց Ջուլֆալակյանը: Իրանում ելույթ կունենան Հարություն Հովհաննիսյան (55կգ), Ալեքսան Միքայելյան և Նարեկ Խաչատրյան (60 կգ), Տիգրան Թորոսյան (66), Ռաֆիկ Մանուկյան, Վարշամ Բորանյան (74 կգ), Մաքսիմ Մանուկյան, Հրաչ Հովհաննիսյան (84 կգ), Սարգիս Տոնոյան (96 կգ) և Վաչիկ Եղիազարյան (120 կգ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |