ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ, 1915 Թ. ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԿՈՏՈՐԱԾԸ ԲՆՈՐՈՇՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի որոշմամբ 1915 թ. Օսմանյան Թուրքիայում 1,5 մլն հայերի զանգվածային կոտորածը համընկնում է ցեղասպանության միջազգային բնորոշմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով RFE/RL-ն, նման որոշում ընդունվել է հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի կողմից անցկացված վերլուծության հիման վրա: Նշենք, որ ավելի վաղ վերոհիշյալ հանձնաժողովը դիմել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոն` կոչ անելով հեշտացնել 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության առնչությամբ ՄԱԿ-ի կոնվենցիայի կիրառման անկախ վերլուծությունը: Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը գտնվելով Նյու Յորքում` աշխատում է այն երկրների հետ, որտեղ դիտվում են կամ դիտվել են մարդու իրավունքների խախտումներ, զինված հակամարտություններ եւ պատմական անարդարության դեպքեր: Կենտրոնն անցկացնում է պետությունների, կառավարական եւ հասարակական կազմակերպությունների քաղաքականության, ռազմավարությունների, փաստաթղթերի համեմատական իրավաբանական եւ տեղեկատվական վերլուծություն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---