«Հայազն» կուսակցության անունից նամակ է հանձնվել Հայաստանում Իրանի դեսպանին![]() 12 փետրվարի 2013 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Հայազն» կուսակցության անունից նամակ է հանձնվել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Նորին գերազանցություն, պարոն Մոհամմադ Ռեիսիին, որտեղ մասնավորապես խիստ մտահոգություն է հայտնվում Սյունիքի մարզի առնվազն 50 հազար հեկտար արոտավայրերը Արևելյան Ատրպատականի ոչխարապահներին երկարատև վարձակալությամբ տրամադրելու մասին գարծարքի վերաբերյալ: Նամակում մասնավորապես նշվում է, որ տվյալ գործարքի իրականացումը, ի թիվս այլ բացասական հետևանքների, կարող է խիստ բացասաբար ազդել երկու բարեկամական պետությունների հարաբերությունների վրա: Հիշեցնենք, որ «Հայազնը» հանդես էր եկել սույն գործարքը դատապարտող հայտարարությամբ և մտադիր է բոլոր միջոցներով պայքարել դրա դեմ: Մասնավորապես, փետրվարի 14-ին, ժամը 11.00-ին, բողոքի ակցիա կանցկացվի կառավարության շենքի մոտ՝ ընդդեմ Սյունիքի հողերի նվիրատվության: Կհանձնվի նամակ, որի տեքստը կհրապարակվի, հայտնում է «Հայազն» կուսակցության մամուլի ծառայություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |