ՄՕԿ-ը հորդորել է հանել ըմբշամարտը 2020թ. ամառային ՕԽ ծրագրից

ՄՕԿ-ը հորդորել է հանել ըմբշամարտը 2020թ. ամառային ՕԽ ծրագրից

PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը խորհուրդ է տվել հանել ըմբշամարտը 2020թ. ամառային Օլիմպիական խաղերի ծրագրից, ասվում է կազմակերպության կայքում:

Նման որոշում է կայացվել երեքշաբթի Լոզանում տեղի ունեցած նիստում:

Չի նշվում, թե արդյոք ըմբշամարտի բոլոր ձևերն է խորհուրդ տրվում հանել ցանկից:

Վերջնական որոշումը Օլիմպիադայի ծրագրի վերաբերյալ կընդունվի ՄՕԿ 125-րդ նստաշրջանում Բուենոս Այրեսում սեպտեմբերին, այն ժամանակ էլ կընտրվի 2020թ. խաղերի մայրաքաղաքը, որին հավակնում են Մադրիդը, Ստամբուլն ու Տոկիոն: 2013թ. մայիսին միջազգային ֆեդերացիաները կներկայացնեն բոլոր մարզաձևերի շնորհանդեսները Սանկտ Պետերբուրգում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---