Կիևի միջազգային մրցաշարին կմասնակցեն 12 հայ ազատ ոճի ըմբիշներ![]() 13 փետրվարի 2013 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 16-17-ին Կիևում տեղի կունենա ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար: Մրցաշարին կմասնակցեն 17 երկրների մարզիկներ, այդ թվում Հայաստանից, Ուկրաինայից, Հունգարիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուզբեկստանից ու Վրաստանից: Հայաստանի հավաքականն արդեն Ուկրաինայում է գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ և պատրաստվում է մրցաշարին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը: Որոշ քաշային կարգերում հանդես կգան երկուական կամ երեքական հայ մարզիկներ: Միայն 120 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա: Մինչև 55 կգ քաշային կարգում հանդես կգան Գարիկ Բարսեղյանը, Միհրան Ջաբուրյանը, Օհան Գիքինյանը, 60 կգ քաշային կարգում՝ Արթուր Առաքելյանը, Նարեկ Սանոյանը: Սերգեյ Հովսեփյանն ու Դավիթ Սաֆարյանը կհայտավորվեն մինչև 66 կգ քաշային կարգում, Գրիգոր Գրիգորյանը՝ 74 կգ: Մուսա Մուրթազալիևը, Վահե Թաթրազյանը հանդես կգան 84 կգ կարգում, իսկ Էդգար Ենոքյանն ու Անդրանիկ Գալստյանը 96 կգ քաշային կարգում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |