Գիշերվա կրակոցներից հետո որոշվել է Տավուշում առաջին օգնության խմբեր ստեղծել![]() 13 փետրվարի 2013 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Գիշերվա կրակոցներից հետո որոշվել է Տավուշում առաջին օգնության խմբեր ստեղծել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանը: Ըստ գյուղապետի՝ խմբերն արդեն անհրաժեշտություն են. «Եթե հանկարծ կրակոցների հետևանքով արտակարգ դրություն ստեղծվի, հրդեհ մարելու, մարդկանց օգնելու համար այս խմբերը ցույց կտան առաջին օգնությունը»,-ասաց գյուղապետն ու հավելեց, որ երեկոյան ևս մեկ անգամ հարցը կքննարկվի: Անդրադառնալով գիշերվա կրակոցների հետևանքով պատճառված նյութական վնասին, Ավալյանն ասաց, որ հիմնականում վնասվել են տների տանիքները, կոտրվել են պատուհաններ: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը գիշերը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը և կարակել է Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ իրավիճակն այժմ հանգիստ է, բնակչությունը զբաղված է իր առօրյա գործերով: Ադրբեջանցիներն օգտագործել են տարբեր տրամաչափի, այդ թվում նաև մեծ տրամաչափի հրաձգային զենքեր: ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |