Երևանում մեկնարկում է «Հակամարտություն և հաշտեցում» միջազգային կինոփառատոնը![]() 13 փետրվարի 2013 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանում բացվեց «Հակամարտությունը և հաշտեցումը Կենտրոնական-Արևելյան Եվրոպայի կինոմշակույթում» միջազգային կինոփառատոնը: Փառատոնը մեկնարկում է «Գալիցիայի երեք պատմությունները» ֆիլմի ցուցադրությամբ՝ այսօր ժամը 20:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում: Այս տարվա փետրվարի 13-ից մինչև ապրիլի 10-ը Եվրոպայի և ԱՄՆ հայտնի ֆիլմարտադրողների ինը մրցանակակիր ֆիլմեր, որոնք անդրադառնում են հակամարտության, հաշտեցման, մարդկային խիզախության, կարեկցանքի զգայուն թեմաներին, կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում, ասվում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդագրության մեջ: Կինոփառատոնի նպատակն է կինոարվեստի միջոցով հայաստանյան հասարակությանը և մասնավորապես երիտասարդներին ներկայացնել Կենտրոնական-Արևելյան Եվրոպայում հակամարտություններից և հաշտեցումից քաղված դասերը: ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Հենրիետ Արենսն ասաց. «Արվեստը հզոր գործիք է: Այս ֆիլմերից շատերն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում, և դրանք ներկայացնում են մարդկային սրտառուչ պատմություններ: Եկեք ոգեշնչվենք այն մարդկանց օրինակով, ովքեր ունեցան այլ մարդկանց մասին հոգ տանելու քաջություն՝ սովորական մարդիկ, ովքեր արտասովոր քայլեր արեցին՝ պաշտպանելու մարդկային արժանապատվությունը: Նրանց օրինակը կարող է օգնել մեզ այսօր կառուցելու ավելի լավ աշխարհ»: «Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարության աջակցության շնորհիվ ֆիլմերի ցուցադրությունն անվճար է, և փառատոնը բաց է բոլորի համար: Կինոփառատոնը հնարավոր դարձավ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Բուլղարիայի, Չեխիայի, Գերմանիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի և Ուկրաինայի դեսպանությունների համատեղ ջանքերով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |