ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԵՐՔԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ10 սեպտեմբերի 2005 - 07:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ուշադիր հետեւում է Ուկրաինայում ընթացող իրադարձություներին եւ կարեւորում է այդ երկրի կայունությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող է անդրադառնալ կառավարական ճգնաժամը Ուկրաինայում հայ-ուկրաինական հարաբերությունների վրա: Հայաստանի ԱԳՆ վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Յուշչենկոյին կհաջողվի շուտափույթ ձեւավորել նոր կառավարություն եւ հաղթահարել ժամանակավոր դժվարությունները: «Հայ-ուկրաինական հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության եւ պետությունների փոխադարձ վստահության վրա: Այսօր մեր երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Մենք վստահ ենք, որ Ուկրաինայի ներքին զարգացումները որեւէ կերպ չեն անդրադառնա մեր հարաբերությունների վրա»,-ընդգծել է հայկական արտաքին քաղաքականության գերատեսչության մամլո քարտուղարը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |