Ս. Սարգսյանը վստահեցրել է ընտրողներին, որ իր ծրագրում ռիսկերը հասցված են նվազագույնի![]() 13 փետրվարի 2013 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանը շարունակում է հանրապետության մարզերում նախընտրական հանդիպումները: Քարոզարշավի շրջանակներում այսօր նա այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի, Գավառ համայնքներ: Վարդենիսում ՀՀ նախագահի թեկնածուն խոսել է իր նախընտրական ծրագրով առաջիկա հինգ տարիների համար նախատեսված՝ տնտեսության զարգացման, մարդկանց զբաղվածության խնդրի լուծման, բարեկեցության ապահովման մասին՝ ընդգծելով, որ այդ ամենին հասնելու համար նախադրյալներ կան: Սերժ Սարգսյանը վստահեցրել է ընտրողներին, որ իր կողմից առաջարկվող ծրագրում ռիսկերը հասցված են նվազագույնի. «Վերջին շրջանում մենք, ցավոք, հաճախ վկան ենք լինում էժան միավորներ հավաքելու փորձերի և ամբոխահաճության դրսևորումների։ Մենք արդեն անցել ենք այդ ժամանակները։ Եղել են այդպիսի դեպքեր, որոնք որևէ կերպ չեն նպաստել մեր զարգացմանը: Ընդհակառակը մեզ խոչընդոտել են»,-ասել է Սերժ Սարգսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |