Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում նահանջել է 80-րդ տեղը

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում նահանջել է 80-րդ տեղը

PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների հերթական վարկանշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը Լյուքսեմբուրգի հետ ոչ ոքի խաղալուց հետո նահանջել է 5 հորիզոնականով և 462 միավորով զբաղեցնում է 80-րդ տեղը:

2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիան 5-րդ հորիզոնականում է 1157 միավորով, Դանիան 22-րդն է 825 միավորով, Չեխիան 26-րդ հորիզոնականում է 797 միավորով, Բուլղարիան` 48-րդ տեղում է 590 միավորով, իսկ Մալթան 149- րդն է 173 միավորով:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1590 միավորով: Երկրորդ տեղում է Գերմանիան 1437 միավորով, եռյակը եզրափակում է Արգենտինայի ընտրանին 1281 միավորով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---