Թաներ Աքչամ. Ադրբեջանում Աքրամ Այլիսլիի հանդեպ Լինչի դատաստան է սկսվել![]() 14 փետրվարի 2013 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում Աքրամ Այլիսլիի հանդեպ Լինչի դատաստան է սկսվել: Այդ մասին գրում է Մինեսոտայի համալսարանի պատմության ամբիոնի պրոֆեսոր Թաներ Աքչամը: Ըստ նրա, հեղինակի կյանքը վտանգված է ազգայնականների սպառնալիքների պատճառով: «Դիկտատոր Ալիևի ռեժիմն ամեն քայլի դիմում է բռնություններն ու անկարգությունները ճնշելու համար և Այլիսլին նրա համար շատ համար առիթ էր»,-գրում է Աքչամը Sesonline-ում: Նա նաև նշում է, որ ի պաշտպանություն Այլիսլիին են հանդես եկել հայտնի թուրք գրողներ ու իրավապաշտպաններ՝ Ռագիփ Զարաքոլուն, Ահմետ Քարդամը, Այդին Էնգին, Բասկին Օրանը և այլոք: Աքչամը կոչ է անում գրողներին համերաշխություն ցուցաբերել Այլիսլիի հետ: Հոդվածում նաև հիշատակվում են 1990-ականների իրադարձություններն Ադրբեջանում, հայերի ջարդերը, որոնց համար Աքչամը մեղադրում է Ալիևների ընտանիքին: «Քարե երազները» վեպը ճշմրատությունն է պատմում այդ իրադարձությունների մասին»,-ասել է պրոֆեսորը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |