Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարից առաջ հավաք է անցկացնում Ջերմուկում

Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարից առաջ  հավաք է անցկացնում Ջերմուկում

PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանը աշխարհի չեմպիոնի կոչման համար կայանալիք հավակնորդների մրցաշարից առաջ հավաք է անցկացում Ջերմուկում: Ինչպես ասաց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի երրորդ համար Վլադիմիր Հակոբյանը, Արոնյանին օգնում են հավաքականի մյուս անդամներ Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը:

«Լևոնի մարզումային ծրագրին օգնում են էլի մի խումբ հայ շախմատիստներ» ,- ասաց Հակոբյանը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանն էլ հավելեց, որ ֆեդերացիան և բոլոր շախմատիստներն անում են հնարավորը, որպեսզի Արոնյանը հաջող հանդես գա Լոնդոնում:

Լոնդոնում հավակնորդների մրցաշարը կկայանա մարտի 14-ից մինչև ապրիլի 1-ը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---