Շ. Քոչարյան. Ստեր տարածելը օրինաչափ է այն պետության նախարարի համար, որն առաջնորդվում է քարանձավային մտածելակերպով![]() 14 փետրվարի 2013 - 18:36 AMT PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net -ի թղթակիցը դիմել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին՝ խնդրելով մեկնաբանել Ադրբեջանի ԱԳ նախարարի ՄԱԿ-ում հնչեցված ելույթի ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ դրույթները: Շավարշ Քոչարյանը մասնավորապես ասել է. «Հայաստանը հենց տեղում, Մամեդյարովի ելույթից անմիջապես հետո՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին իր արձագանքը տվել է հնչեցված բացահայտ ստերին։ Այդ կարգի ստեր տարածելը, սակայն, օրինաչափ է այն պետության արտգործնախարարի համար, որը թե ներքին, թե արտաքին կյանքում առաջնորդվում է քարանձավային մտածելակերպով»: «Մի պետություն, որտեղ մի ամբողջ ազգ հայտարարվում է երկրի թիվ մեկ թշնամի, պետություն, որտեղ քնած մարդուն գիշերը կացնահարած ստահակը հերոսացվում է, պետություն, որտեղ վաստակաշատ գրողի ականջը կտրելու համար խոշոր պարգև է նշանակվում, իսկ երկրի ԱԳ նախարարը դա անվանում է քննարկումներ և խոսքի ազատության ապացույց, պետություն, որտեղ պաշտոնյայի կողմից իրականացված կաշառակերությունը հիմնավորվում է նրա տատի հայ լինելու հանգամանքով և պահանջ է ներկայացվում, որ երկրի բոլոր պաշտոնյաներրը զտարյուն ադրբեջանցի լինեն… Բաքվի այդպիսի քարանձավային ֆաշիզմի դրսևորումները սկսած ուղիղ 25 տարի առաջ Սումգայիթում իրականացված հայ խաղաղ բնակչության ջարդերից կարելի է անվերջ թվարկել։ Այդ շարքի մեջ է մտնում նաև սեփական ժողովրդի սպանդը Խոջալուում»,-ասել է Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով PanARMENIAN.Net -ի թղթակցի հարցին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |