Սերժ Սարգսյանն այսօր ավարտել է հանրապետության մարզերում քարոզարշավը![]() 14 փետրվարի 2013 - 19:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր Արագածոտնի մարզի Ապարան և Աշտարակ քաղաքներում ընտրողների հետ հանդիպումներով ավարտել է հանրապետության մարզերում քարոզարշավը, որը մեկնարկել էր Սյունիքից և նախընտրական ժամանակահատվածում ընդգրկել բոլոր մարզերը՝ վաթսունից ավելի գյուղական ու քաղաքային համայնքներ: Նա հանդիպումների ժամանակ ընդգծել է, որ իր գործունեության ամբողջ ընթացքում երբևէ չի խուսափել իրեն հասանելիք պատասխանատվության բաժնից, անգամ ուրիշների սպասածից ավելին է ստանձնել և իրականացրել նախատեսած ծրագրերը: ՀՀ նախագահի թեկնածուն նշել է, որ այդ աշխատանքը մշտապես եղել է բոլորի աչքի առջև, ուստի ընտրողները կարող են շատ հանգիստ դատել և կայացնել իրենց որոշումը: Սարգսյանն Ապարանում կոչ է արել ընտրողներին՝ միավորել ջանքերը և միասին երկրում ամրապնդել օրինականությունը, լուծումներ տալ պետության առաջընթացը խոչընդոտող խնդիրներին, շարունակել առողջապահության, կրթության և այլ բնագավառներում սկսված ծրագրերը, որոնք մարդկանց համար բարձրորակ և մատչելի ծառայություններ են երաշխավորում ամենուր՝ մայրաքաղաքից մինչև հանրապետության հեռավոր բնակավայրեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |