Բակո Սահակյանը և Սմբատ Լպուտյանը քննարկել են Արցախում շախմատի զարգացումը

Բակո Սահակյանը և Սմբատ Լպուտյանը քննարկել են  Արցախում շախմատի զարգացումը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 14-ին ընդունել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը և սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, քննարկվել են Արցախում շախմատի զարգացմանն առնչվող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել դպրոցներում շախմատի դասավանդմանը, ինչը, նախագահի բնութագրմամբ, կարևոր է ինչպես այդ մարզաձևի, այնպես էլ մատաղ սերնդի մտավոր ու վերլուծական կարողությունների զարգացման տեսանկյուններից:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---