ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ԻՆ14 սեպտեմբերի 2005 - 07:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացման նախնական ժամկետը նոյեմբերի 20-ն է: Այդ մասին հայտարարել է Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը: Նրա խոսքերով, նման պայմանավորվածություն է ձեռք բերվել իշխանական կոալիցիայի կուսակցությունների ներկայացուցիչների եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրաքվեի անցկացման տեխնիկական մանրամասները: Մինչդեռ, ըստ Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, Հայաստանի Սահմանադրության ուղղումների նախագիծը, որն երկրորդ ընթերցումն է անցել երկրի խորհրդարանում, կրկին ուղարկվել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի ուսումնասիրությանը: Կոալիցիայի նիստի ընթացքում, ըստ մասնակիցների, ուղղումների նախագծի տապալման տարբերակը հանրաքվեում, ընդհանրապես չի դիտարկվել: «Նման բաները չի կարելի քննարկել: Անհրաժեշտ է վճռական լինել: Սա մի Սահմանադրություն է, որն իր նմանակը չունի ԱՊՀ երկրներում: Առավել եւս ժողովրդավարության մասին բարձրագոչ խոսող երկրներում` Վրաստանում եւ Ուկրաինայում, նրանք պետք է երկար ճանապարհ անցնեն, ունենալու համար նման տիպի Սահմանադրություն»,-հայտարարել է Սահակյանը: Նրա խոսքերով, նոր Սահմանադրությունը դրական բեկում կմտցնի մեր իրականության եւ ողջ համակարգի մեջ, բեկում ի նպաստ ժողովրդավարության եւ արդարության», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |