Մկրտիչ Սեդրակյանի 90-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Ազգային պատկերասրահում![]() 15 փետրվարի 2013 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացվի ժողովրդական նկարիչ Մկրտիչ Սեդրակյանի (1922-2009) անհատական ցուցահանդեսը, որը նվիրված է արվեստագետի ծննդյան 90-ամյակին: Ազգային պատկերասրահից հայտնում են, որ ցուցահանդեսը կազմված է բացառապես դիմանկարի ժանրի աշխատանքներից, որոնց մի մասը ցուցադրվում է առաջին անգամ: Մկրտիչ Սեդրակյանի արվեստին հանրությունը ծանոթ է մի շարք անհատական ու բազմաթիվ հանրապետական ու արտասահմանյան ցուցահանդեսներից: Մ.Սեդրակյանի ստեղծագործական ժառանգության մեջ կարևոր տեղ են գրավում պատմական անցյալի ու ներկայի ազգային հերոսական պայքարը պատկերող բազմաֆիգուր, մեծադիր կոմպոզիցիոն աշխատանքները, պատմական անձերի ու մեր ժամանակակիցների դիմանկարները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |