ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀՀ-ՈՒՄ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպան Մանուել Մարսելո Մոնտեյրո Կուրտոն (նստավայրը` Մոսկվա), հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Ռ.Քոչարյանը կարեւորել է Պորտուգալիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը եւ համագործակցությունը եվրոպական քաղաքականության շրջանակում: ՀՀ ղեկավարը նշել է, որ Հայաստանն ու Պորտուգալիան ունեն պատմական կապեր, այստեղ գործում է Գյուլբեկյան հաստատությունը, որն իրականացնում է բազմաթիվ գիտական ծրագրեր: Կարեւորելով հայ-պորտուգալական կապերի ակտիվացումը, կողմերն առաջնահերթ են համարել համագործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի համալրումը:
 Ուշագրավ
---