ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ՊԱՐԶԵՑՎՈՒՄ ԵՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ12 փետրվարի 2003 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի եւ Հայաստանի մաքսատների հետ մշտական գործ ունեցող հայ եւ ռուս գործարարների համար Երեւանը մտադիր է ստեղծել առավել բարենպաստ ռեժիմ: Այդ մասին երեկ Երեւանում հայտարարել է Հայաստանի մաքսային կոմիտեի ղեկավար Արմեն Ավետիսյանը` Ռուսաստանի եւ Հայաստանի մաքսային կոմիտեների միջեւ համաձայնագրի ստորագրումից հետո: Նրա խոսքերով` մաքսային ձեւակերպումների առավել բարենպաստ ռեժիմ կստեղծվի ավելի քան 200 ռուսական եւ հայկական ընկերությունների համար: Բացի այդ, նշել է Ավետիսյանը, Ռուսաստանը եւ Հայաստանը «արագացրել են անօրինական դուր բերված մշակութային արժեքների վերադարձնելու գործընթացը»: Դա պայմանավորված է «Մշակութային արժեքների անօրինական ներկրման եւ դուրսբերման դեմ պայքարի մասին» արձանագրությամբ, որը ստորագրվել է երեկ Երեւանում գտնվող Ռուսաստանի Պետական մաքսային կոմիտեի ղեկավարի եւ Հայաստանի մաքսային կոմիտեի ղեկավարի կողմից: Ռուսաստանի ՊՄԿ-ի ղեկավար Միխայիլ Վանինի խոսքերով` «ստորագրված փաստաթղթերը թույլ կտան ավելի արագ վերադարձնել անօրինական դուրս բերված մշակութային արժեքները»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |