Վերջին օրերին ԵՄ-ն երկու հայտարարություն է հասցեագրել Իլհամ Ալիևին

Վերջին օրերին ԵՄ-ն երկու հայտարարություն է հասցեագրել Իլհամ Ալիևին

PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին Եվրամիությունը վերջին շաբաթում արդեն երկրորդ անգամ հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանում մարդու իրավունքների ու ժողովրդավարական սկզբունքների խախտման մասին:

Փետրվարի 9-ին եվրահանձնակատարներ Էշթոնն ու Ֆյուլեն դատապարտել են ընդդիմադիրներ Իլգար Մամեդովի և Տոֆիկ Յաղուբլուի ձերբակալությունները և պահանջել է անհապաղ ազատ արձակել նրանց, ինչպես նաև ապահովել նրանց ներկայացված մեղադրանքների թափանցիկ ու արդար հետաքննությունը»,-ասված է փետրվարի 14-ի հայտարարության մեջ:

Եվրամիությունը կոչ է անում նաև անաչառ կերպով հետաքննել Բաքվում հունվարի 26-ին ձերբակալված ցուցարարների գործը, ինչպես նաև Իսմաիլլիի բողոքի ակցիայի մասնակիցների գործը:

Եվրամիությունը նաև խորապես մտահոգված է գրող Աքրամ Այլիսլիի հասցեին վերջին սպառնալիքներով՝ պահանջելով Բաքվից ապահովել սեփական պարտավորությունների կատարումը խոսքի ազատության ապահովման հարցում՝ ապահովելով գրողի անվտանգությունը:

Հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ Ադրբեջանի իշխանությունները պետք է բարելավեն իրավիճակը ժողովրդավարության, հիմնական ազատությունների, դատերի անկախության ու օրենքի գերակայության ոլորտում: «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին պայմաններ ստեղծել բաց քաղաքական երկխոսության համար և հրաժարվել քաղաքացիական ակտիվսիտների հալածանքներից»,-ասվում է հայտարարության մեջ:

ԵՄ-ն կոչ է անում Բաքվին համագործակցել ԵԱՀԿ ու տեղի ակտիվիստների հետ ժողովրդավարական ԸՕ ու ընտրությունների դիտարկման ապահովման հարցում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---