Գալուստ Սահակյանն ընտրություններից հետո մեծ բողոքի ալիք չի սպասում. Ինչ էլ որ լինի, արհեստական է լինելու![]() 15 փետրվարի 2013 - 20:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ այս քարոզարշավը շատ արդյունավետ էր, բոլոր թեկնածուները կարողացան իրացնել իրենց ծրագրերը: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ այս ընտրություններն անկախ Հայաստանի ամենատրամաբանական, հանգիստ ու խաղաղ ընտրություններն են լինելու: «Նոր մոդելների ձևավորման ժամանակաշրջանն է»,- նկատեց Գալուստ Սահակյանը: Հարցին, թե ընտրություններից հետո սպասելի՞ են պարտված թեկնածուների դժգոհություն և բողոքի ակցիաներ, Գալուստ Սահակայանը պատասխանեց. «Չեմ կարծում մեծ բողոքի ալիք կլինի, ինչ-որ լինի արհեստական է լինելու»: ՀՀ նախագահի ընտրություններում ՀՀԿ թեկնածուն գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Այսօր մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ թեկնածուի ամփոփիչ հանդիպումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |