ԱՆ նախարարը մտահոգվում է Ա.Ղուկյասյանի առողջական վիճակով. Պատրաստ կլինենք նաև չնախատեսվածին![]() 15 փետրվարի 2013 - 20:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը արդեն մի քանի անգամ հայտարարել է, թե ինչ վտանգներ կարող են առաջանալ ՀՀ նախագահի հացադուլավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանի մոտ, ով արդեն 24 օր է հացադուլ է անում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նախարարն ասաց, որ իրենք ուժեղացրել են հսկողությունը թեկնածուի մոտ, շտաբօգնության վերակենդանացման մասնագետներն անհրաժեշտության դեպքում անմիջապես տեղում միջոցառումներ կձեռնարկեն: Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը հրաժարվում է Առողջապահության նախարարության հետ համագործակցելուց, քանի որ թեկնածուի խոսքով, Հանրապետական կուսակցության ներկյացուցիչները իր հացադուլը համարում են շոու: Դերենիկ Դումանյանը չցանկացավ այս հայտարարությունը մեկնաբանել, քանի որ ինքը բժշկական մասով է փորձում ապահովել նրա առողջությունը: «Ամեն դեպքում կարծում եմ, որ մենք պատրաստ կլինենք նաև չնախատեսված իրավիճակներին»,- ասաց նախարարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |