Հ.Բագրատյան. Հույսս այն է, որ Ս.Սարգսյանը չի կարողանա ընտրվել![]() 15 փետրվարի 2013 - 21:17 AMT PanARMENIAN.Net - Այսօր երեկոյան Ազատության հրապարակում նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը հանդիպել է քաղաքացիների հետ: Հանդիպման մասին ավելի վաղ տարածված հայտարարության մեջ թեկնածուն նշել էր. «Խոսելու շատ բան կա»: Արդեն հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ քարոզարշավը վախի մթնոլորտում անցավ, ամենուրեք խախտումներ են, բազմաթիվ բողոքներ կա: «Հեքիաթները, թե իբր մենք բարդ բան ենք խոսում, ժողովուրդը չի հասկանում՝ այդպես չի: Մենք շատ լուրջ բաներ ենք խոսում ժողովրդի հետ: Այս վերջին 3 օրերին արդեն վախ չկար: Արդեն երբ գնում էինք գյուղերում հավաքվում էինք, 300 տուն ունեցող գյուղում 200 մարդ էր հավաքվում: Քիչ առաջ Ջրաշենում ահագին մարդ կար, Արայում, էլ չեմ ասում Օհանավանում», - ասել է Հրանտ Բագրատյանը: Նա նշել է, որ հետագա անելիքների մասին կհայտարարի փետրվարի 19-ին, իսկ դրա նախորդ օրվա մասով անակնկալի է սպասում: «Ես շատ գոհ եմ այն հնարավորությունից, որ կարողացա հանդես գալ: Գնալով ավելի շատ ՀԱԿ կամ ՀՀՇ-ի անդամներ են միանում ինձ: Երեկ ևս մի քանի հոգի, այսօր ևս մի քանի տասնյակ հոգի հայտնի դեմքերից: Չեմ ուզում անուններ տալ: Դա ինձ համոզում է նրանում, որ ճիշտը այս առաջադրումն էր: Մեծամիտ չթվամ` մենք այսօր հիմնական թեկնածուներից մեկն ենք»: Հրանտ Բագրատյանը վիրավորական է համարել թեկնածուներից Սերժ Սարգսյանի պահվածքը. «Նա գոնե մեզ պիտի ասեր, թե ի՞նչ է ուզում, ի՞նչ է սարքելու: Անցած 5 տարին ո՞նց է անցել, ի՞նչն է իրեն խանգարել: Անկեղծ ասած, հույսս այն է, որ նա չի կարողանա ընտրվել: Կապրենք՝ կտեսնենք»: Վերջում թեկնածուն հավատարիմ մարդկանց հրավիրել է իր շտաբ, որ իր վստահված անձը լինեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |