Ռաֆայել Կորեան վերընտրվել է Էկվադորի նախագահի պաշտոնում![]() 18 փետրվարի 2013 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Ազգային ընտրական խորհրդի առաջին հաղորդագրությունը հաստատեց հարցումների տվյալներն այն մասին, որ Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան վստահ հաղթանակ է տարել կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում: Քվեների 10 տոկոսի հաշվառման արդյունքում պարզվել է, որ նրա օգտին է ձայները տվել ընտրողների 57 տոկոսը: Այդպիսով, երկրորդ փուլի կարիք չի լինի: Երկրորդ ցուցանիշն ունի բանկիր Գիլյերմո Լասսոն 24 տոկոսով, իսկ երրորդը՝ նախկին նախագահ Լուսիո Գուտիերեսը 5,5 տոկոսով: Ընտրացուցակներում ընդգրկված էին 11,6 մլն էկվադորցիներ, ընդ որում 18-65 տարեկան բոլոր ընտրողների համար մասնակցությունն ընտրություններին պարտադիր է, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |