Վարչապետը տոնական տրամադրությամբ է քվեարկել նախագահական ընտրություններում![]() 18 փետրվարի 2013 - 13:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տոնական տրամադրությամբ, տիկնոջ և երեխաների ուղեկցությամ է այցելել թիվ 10/21 ընտրատեղամաս, որը գտնվում է Լ. Շանթի դպրոցում, և կատարել է իր քաղաքացիական պարտքը: Անդրադառնալով խախտումներին՝ նա նշել է դրոշմակնիքի հետ կապված դեպքերը անձնագրերում, կան հաղորդագրություններ, որ առանձին տեղամասերում ընտրողներին մեքենաներով են բերում: «Առաջին հերթին, խախտումների մասին բոլոր դիտողություններն ու խախտումները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, և իրավապահ մարմինները իրենց լիազորությունների շրջանակներում բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկում են, որպեսզի ոչ մի կասկած չլինի, որ ընտրություններն անցել են ազատ ու թափանցիկ: Բոլոր այդ խախտումները առանձին կքննվեն»,-ասել է նա: Պատասխանելով լրագրողների հարցին ընտրություններից հետո քաղաքական ուժերի դասավորության մասին՝ Սարգսյանն ասել է, որ ՀՀԿ-ն միշտ հանդես է եկել համագործակցության ու հանդուրժողականության օգտին: «Այս պահի դրությամբ ոչ մի ձևաչափ չի կարելի բացառել»,-ասել է նա: Վարչապետը ձեռնպահ է մնացել կադրային ակնկալվող փոփոխությունների վերաբերյալ մեկնաբանություններից և առաջարկել է սպասել արդյունքների ամփոփմանը: Ինչպես լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ Վրեժ Հովսեփյանը, քվեարկությունը սկսվել է նորմալ ռեժիմով, 11:00-ի դրությամբ քվեարկել է 114 ընտրող գրանցված 1948 ընտրողներից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |