Ոստիկանությունը բացառում է միևնույն ընտրողի տվյալների կրկնությունը ընտրացուցակներում

Ոստիկանությունը բացառում է միևնույն ընտրողի տվյալների կրկնությունը ընտրացուցակներում

PanARMENIAN.Net - Համացանցում տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի լրացուցիչ ցուցակները դժվար վերահսկելի են, քանի որ դրանք հիմնական ցուցակների նման չեն հրապարակվել և հնարավորություն չի ստեղծվել նրանցով իրականացնելու համեմատություն: Այսինքն` հիմնավոր կասկածներ կան, որ նույն մարդը կարող է ընդգրկված լինել մի քանի ցուցակում:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ համացանցում տարածված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:

Ոստիկանությունը կրկին հավաստիացնում է, որ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված բոլոր լրացուցիչ ցուցակները կազմվում են բացառապես ծրագրային ապահովմամբ` ավտոմատ եղանակով, ինչը բացառում է միևնույն ընտրողի տվյալների կրկնությունը հիմնական և լրացուցիչ ցուցակներում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---